կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԼՂ-Ի ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար. ԱԳՆ փոխնախարար

Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԼՂ-Ի ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար. ԱԳՆ փոխնախարար

Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունում` Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովի ժամանակ։
«Այս իրավիճակում, երբ ավելի քան 100 հազար հայեր տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԼՂ ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար»,– հայտարարել է փոխնախարարը։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի համաժողովն այս տարի անցկացվում է նոյեմբերի 4-5` Աֆրիկայում, Կամերունում։ Մասնակցում են ֆրանկոֆոն երկրների արտաքին գործերի նախարարները կամ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Նախորդ տարի համաժողովը կրկին աֆրիկյան մայրցամաքն էր հյուրընկալել` Թունիսը։

  • Կիսվել: