երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։

Բնօրինակ հայտարարության մեջ կազմակերպության գլխավոր քարտուղարը «խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկլավում սկսված ռազմական գործողությունը» և կոչ է անում անհապաղ դադարեցնել այդ հարձակումը։

Նա իր ամենաանկեղծ ցավակցությունն ու համերաշխությունն է հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։

Մուշիկիվաբոն ընդգծում է հրադադարի պահպանման կարևորությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: