շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եզրափակվել են ԱՀ պետեկամուտների կոմիտեի կազմակերպած սեմինար-խորհրդակցությունները

Եզրափակվել են ԱՀ պետեկամուտների կոմիտեի կազմակերպած սեմինար-խորհրդակցությունները

Ավարտվել են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ 2022 թվականին հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ հարկ վճարողներին իրազեկելու նպատակով հուլիսի 13-ից հանրապետության շրջկենտրոններում և Ստեփանակերտում կազմակերպված սեմինար-խորհրդակցությունները:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են ԱՀ պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ եզրափակիչ սեմինար-խորհրդակցությունը տեղի է ունեցել հուլիսի 19-ին՝ Ստեփանակերտում:

Այս ընթացքում հարկ վճարողներին են ներկայացվել «Հաստատագրված վճարների մասին», «Առևտրի հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները, որոնք միտված են փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի մի շարք գործունեության տեսակների համար հարկման պարզեցված համակարգի ներդրմանը և 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կանոնակարգմանը:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

«Հարկ վճարողներին առավելապես հետաքրքրում էին հաստատագրված վճարների և ապրանքների դրոշմավորման մասով կատարված փոփոխությունները, որոնց վերաբերյալ բարձրացված հարցերին տրվել են համապատասխան պարզաբանումներ», մանրամասնել են ԱՀ ՊԵԿ-ից՝ նշելով, որ օրենքներին մանրամասն հնարավոր է ծանոթանալ կայքէջի «Հարկային օրենսդրություն» բաժնի «Նոր օրենսդրական ակտեր» ենթաբաժնում:

  • Կիսվել: