կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու․ ԱՀ նախագահի խոսնակ

Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու․ ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի իշխանություններն արդեն հայտարարել են, որ Ադրբեջանի սկսած նախահարձակ գործողությունների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքաական ղեկավարությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա զուգահեռներ անցկացրեց, 30 տարի առաջ  տեղի ունեցած գործողությունների ու այսօրվա միջև:

«Իրականում 30 տարի առաջ ևս Արցախի ժողովուրդը կանգնել էր իր անկախության ու ինքնորոշման իրավունքի համար, ինչի դիմաց Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ է ստացել, ինչի արդյունքում մենք ունեցել ենք այն, ինչ ունենք այսօր: 

Եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, մենք չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու»,- շեշտեց խոսնակը։

  • Կիսվել: