ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե տեսնենք ԼՂ բնակիչների անվտանգությունը միանշանակ ապահովվելու է, կհամաձայնենք. ԱԽ քարտուղար

Եթե տեսնենք ԼՂ բնակիչների անվտանգությունը միանշանակ ապահովվելու է, կհամաձայնենք. ԱԽ քարտուղար

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է, որ պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնվի։ 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին։

Լրագրողների այն դիտարկմանը, թե որոշ քաղաքագետների կարծիքով, եթե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է կնքում, նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները դուրս կբերվեն Արցախից, իսկ Արցախի մնացած մասը կճանաչվի Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը պատասխանեց` դժվար է ասել, թե ինչ նկատի ունեն քաղաքագետները, երբ նման պնդում են անում։

«Մենք հիմնախնդրի լուծումը տեսնում ենք անվտանգության ապահովմամբ` ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև իրավունքների ապահովմամբ։ Ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի։ Նաև անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են լինելու, և մենք այս պահին չգիտենք, թե ինստիտուցիոնալ տեսանկյունից ինչպիսի՞ երաշխիքներ են լինելու, կքննարկենք դրանք բանակցությունների ժամանակ և եթե ինչ-որ որոշման հանգենք և տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովվելու է, մենք համաձայնություն կտանք դրան»,- ասաց Գրիգորյանը։

  • Կիսվել: