ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե թեկնածուներից որևէ մեկը դատարան դիմեր, ապա հարց էր առաջանալու, թե ի՞նչ հիմունքով են արտակարգ դրություն հայտարարել․ Հարությունյան

Եթե թեկնածուներից որևէ մեկը դատարան դիմեր, ապա հարց էր առաջանալու, թե ի՞նչ հիմունքով են արտակարգ դրություն հայտարարել․ Հարությունյան

Ինձ համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն է, եթե կա ժողովրդի վստահություն, ապա մենք խնդիր չունենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Արցախում արտակարգ դրության ընթացքում նախագահական ընտրություններ անցկացնելու մասին:

Հարությունյանը նշեց, որ գտնում է՝ ցածր ցուցանիշ չկա, պարզապես ցուցանիշն իրավիճակին համապատասխան է:

«Ժողովուրդն ուզում է ընտրություններ: Ախր, ինչպե՞ս պետք է հետաձգել նախագահական ընտրությունները: Իհարկե, քննադատությունների մեջ շատ եմ տեսնում արհեստական, քաղաքական ենթատեքստեր: Եթե նախագահի արտակարգ դրություն հայտարարելու համար րելթեկնածուներից որևէ մեկը դատարան դիմեր, ապա հարց էր առաջանալու, թե ի՞նչ հիմունքով են արտակարգ դրություն հայտարա: Ասում են՝ մի երկու հոգի հիվանդ կա, բայց դեռ պանդեմիայի նշաններ չկան»,-ասաց նա:

«Իհարկե, վիճակը շատ ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք, բայց ամենկարևորն այն է, որ վճռականություն ունենք և միասին կարողանալու ենք ոչ միայն դիմակայել, այլ նաև հաղթանակով դուրս գալ իրավիճակից: Միևնույն է, ես համոզված եմ, որ հաղթահարելու ենք իրավիճակը»,- շեշտեց նա:




  • Կիսվել: