Եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կզղջա․ Ալիևը սպառնացել է՝ ՀՀ ԱԳ նախարարի՝ Արցախ կատարած այցի կապակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի պաշտոնյաներին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղ ուղեւորությունների հետ կապված՝ ընդգծելով, որ դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը: Ալիևի ելույթը ցուցադրվել է AzTV հեռուստաալիքով, հաղրոդում է TASS-ը:
"Ինձ հայտնեցին, որ Հայաստանի արտգործնախարարը գտնվում էր Խանքենդիում (Ստեփանակերտ) ։ < ... > Թող չմոռանան պատերազմի մասին ։ < ... > Այդ ուղեւորություններին պետք է վերջ դրվի։ Նախազգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կզղջա", - ասել է Ալիևը 2020-ի արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
"Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները։ Վերջերս Հայաստան եւ Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկել է այդ թեմաները։ Եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա նման սադրիչ այցերի ի՞նչ անհրաժեշտություն կա։ Ինչ են ուզում ցույց տալ։ Այդ պատճառով բոլոր ուղեւորություններին պետք է վերջ դրվի", - ընդգծել Է Ալիեւը։
Ալիևն ասել է, որ բացառությամբ ԿԽՄԿ ներկայացուցիչների, որևէ քաղաքացի իրավունք չունի առանց Ադրբեջանի թույլատվության այցելելու Արցախ՝ հավելելով՝ եթե նման այցերը շարունակվեն պատասխանը լինելու է շատ դաժան: