շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե Մովսես Հակոբյանը «թուրք չտեսած՝ նահանջել է», ապա ինչու նրան պատերազի ժամանակի օրենքներով պատասխանատվության չեն ենթարկվել․ Վահրամ Աթանեսյանի հարցադրումները Սամվել Բաբայանին

Եթե Մովսես Հակոբյանը «թուրք չտեսած՝ նահանջել է», ապա ինչու նրան պատերազի ժամանակի օրենքներով պատասխանատվության չեն ենթարկվել․ Վահրամ Աթանեսյանի հարցադրումները Սամվել Բաբայանին

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունից մի գրություն է տարածվել, որտեղ նա, ի պատասխան վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հարցադրման, թե ինչու՞ 1994թ. գարնանը չազատագրվեցին Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր, խորհուրդ է տալիս ծանոթանալ արխիվներին եւ պարզել, թե ինչու՞ զինամթերք բերելիս ձերբակալվեց Ալիկ Միրզաբեկյանը, ինչու՞ էր Արցախ եկել Սերժ Սարգսյանը եւ այլն:

«Այդպես անորոշ-կոնսպիրալոգիական ենթատեքստով կարելի է ամեն ինչ «բացատրել»: Բայց եթե ուզում է ասել, որ բանակի հարձակումը կասեցրել են, ուրեմն խոստովանում է, որ պատերազմում ամեն ինչ չէ, որ ինքն էր որոշում: Ինքն ընդամենը ավելի բարձր ատյաններում ընդունվող որոշումների լավ, թե վատ կատարողն էր: Մարտունու շրջանի մասին էլ ասում է՝ թող Մովսես Հակոբյանը խոստովանի, որ կենդանի թուրք չտեսած՝ ինը կիլոմետր նահանջել եւ հանձնել է Աղբուռույի բարձունքը, իսկ նույն տարվա հունվարին Հորադիզի խայտառակությունն էլ «կպատմի Վարդան Ավետիսյանը»:

https://www.aravot.am/2020/03/04/1097896/?fbclid=IwAR1LxjpMh03m3K7S5R18mBtIyAKeWiReSUVFkNd1vqOVZpYoKN_Lac8soRA


Ստացվում է, որ պատերազմի հաջողություններն իրենն են, ձախողումներն՝ ուրիշների՞նը: Բայց չէ՞ որ Պաշտպանության բանակի հրամանատարն ինքն էր: Եւ եթե Մովսես Հակոբյանը «թուրք չտեսած՝ նահանջել, հակառակորդին է թողել ռազմավարական բարձունքը» կամ Վարդան Ավետիսյանը Հորադիզում «խայտառակություն է ստեղծել»՝ ապա ինչու՞ նրանք պատերազմական ժամանակի օրենքներով պատասխանատվության չեն ենթարկվել, գոնե չեն աստիճանազրկվել, պաշտոնից չեն հեռացվել: Ինչպե՞ս հասկանանք»:

  • Կիսվել: