երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները

Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները

Թեհրանի Մեհրաբադ և Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ միջազգային օդանավակայանները հայտարարել են բոլոր չվերթների չեղարկման մասին՝ «մինչև հետագա ծանուցում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հայտարարությունները հաջորդել են հունիսի 8-ի առավոտյան Իսրայելի կողմից Թեհրանի, ինչպես նաև Սպահանի և Թավրիզի վրա իրականացված հարձակումների ալիքին։

Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել  հարձակումները։ Պատճառն Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։

  • Կիսվել: