երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Կրեմլը ձեռնպահ է մնում ՀՀ-ում ընտրությունների գնահատականներից մինչև վերջնական արդյունքի հրապարակումը

Կրեմլը ձեռնպահ է մնում ՀՀ-ում ընտրությունների գնահատականներից մինչև վերջնական արդյունքի հրապարակումը

Կրեմլը սպասում է Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը և գրանցում է բոլոր հաղորդագրությունները, այդ թվում՝ բազմաթիվ խախտումների մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին։ Մինչ այդ, մենք ուշադիր հետևում ենք այս ընտրությունների շուրջ ի հայտ եկող բոլոր հաղորդագրություններին։ Մենք նաև գրանցում ենք այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի ընտրությունների վերաբերյալ հարցին։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան հունիսի 7-ին, պատգամավորներն ընտրվեցին հինգ տարի ժամկետով։

  • Կիսվել: