չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Եթե հակամարտության Արցախյան մասը չկարգավորվեց, ես վստահ եմ, որ երբեւէ կայուն խաղաղություն չի լինելու․ Արտակ Բեգլարյան

Եթե հակամարտության Արցախյան մասը չկարգավորվեց, ես վստահ եմ, որ երբեւէ կայուն խաղաղություն չի լինելու․ Արտակ Բեգլարյան

Եթե այս հակամարտության Արցախյան մասը չկարգավորվեց, ես վստահ եմ, որ երբեւէ կայուն խաղաղություն չի լինելու, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունները իրենց զգում են խրախուսված եւ անպատիժ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Եւ դրանից ելնելով՝ իրենք շարունակելու են նույն հանցագործությունները արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում», - նշեց Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ արցախցիների վերադարձը հայրենիք իրատեսական է երկարաժամկետ կտրվածքով։

«Եթե մենք պայքարենք եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենց դիրքորոշումը կտրուկ փոխեն ու տեր կանգնեն Արցախի ժողովրդի իրավունքներին, որոնք ամրագրվել են նաեւ հենց Հայաստանի Հանրապետության հայցերի հիման վրա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, մենք ժամանակի ընթացքում կարող ենք ունենալ թե՜ Արցախի ժողովրդի վերադարձ, թե՜ արժանապատիվ, անվտանգ կյանք մեր հայրենիքում, թե՜ նաեւ կայուն, երկարաժամկետ ու արժանապատիվ խաղաղություն ամբողջ Հարավային Կովկասում», - ասաց Արտակ Բեգլարյանը։ 

  • Կիսվել: