երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, ապա խրախուսում եք հանցավոր վարքը». Արտակ Բեգլարյան

«Եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, ապա խրախուսում եք հանցավոր վարքը». Արտակ Բեգլարյան

Եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, ապա խրախուսում եք հանցավոր վարքը:

Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը իր թվիթերյան միկրոբլոգում:

«Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե ինչու են որոշ միջազգային առաջնորդներ գովաբանում Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը, եթե դա միջազգային իրավունքով պարտականություն է և Ադրբեջանն էլ դեռ պահում է բազմաթիվ հայերի՝ որպես պատանդներ:

Տղե՛րք, եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, դուք խրախուսում եք հանցավոր վարքը»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

  • Կիսվել: