ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե դավաճանություն է եղել, ինչու ԱԱԾ նախկին տնօրենը հանցագործության մասին հաղորդում չի տվել. Փաշինյան

Եթե դավաճանություն է եղել, ինչու ԱԱԾ նախկին տնօրենը հանցագործության մասին հաղորդում չի տվել. Փաշինյան

Այսօր ՛՛Ազատությանը՛՛  տված հարցազրուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահը 5 մլրդ դոլար է փոխանցել իրեն՝ Արցախի 7 շրջանների դիմաց: 

Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Առաջինը՝ Ադրբեջանի նախագահի հետ կապի մասին հայտարարել եմ հրապարակային, որ կա օպերատիվ կա, այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեում:

Երկրորդ՝ ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա քրգործ հարուցվի, այսօր ընդդիմության շարքերն անցած գործիչը թող հրապարակային ցուցմունք տա, եթե ԱԱԾ նախկին տնօրենը դավաճանության հետ է առնչվել և քրգործ չի հարուցել, ապա ինքն է դավաճան կամ համադավաճան, ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդում չի տվել, կամ հրաժարական չի տվել:

Ես համաձայն եմ՝ բաց հրապարակային քննություն անենք, տեսնենք՝ ով է դավաճան, և ով դավաճան չէ:

Հետաքննություն անենք՝ 5 մլրդ դոլարով վաճառել եմ Արցախը թե ոչ: Ստուգենք իմ և իմ ընտանիքի ունեցվածքը՝ արդյոք վարչապետի պաշտոնում իմ ունեցվածքը որևէ կերպ բարելավվե՞լ է, թե՞ ոչ՛՛:

 

  • Կիսվել: