կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթե չլիներ Պուտինի աշխատանքը, ԼՂ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս. Մեդվեդև

Եթե չլիներ Պուտինի աշխատանքը, ԼՂ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխղեկավար Դմիտրի Մեդվեդևը նուրբ է անվանել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխղեկավար Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է 2016 թվականին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության սրման մասին՝ հավելելով, որ «այն ժամանակ ճանապարհային քարտեզ էր պատրաստվել, բայց, ցավոք, երկրները դրանից չօգտվեցին»: Այս ամենը, նրա խոսքով, «հանգեցրել է նոր հակամարտության, որը ձգձգվել է, մեծ թվով զոհերի»:

«Եվ շատ լավ է, որ Ռուսաստանի նախագահի աշխատանքի շնորհիվ, ընդ որում, այդ աշխատանքը նրբին է եղել, ես մի օր հետեւել եմ այդ աշխատանքին, Վլադիմիր Պուտինն այդ հակամարտության բոլոր մասնակիցների հետ ժամերով վարել է քննարկումներ, եթե չլիներ նրա աշխատանքը, ասենք, ուղղակի, այդ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս», - ընդգծել Է Մեդվեդեւը: Եվ հավելել է, որ «դա հսկայական աշխատանք է, որի համար և Ադրբեջանը, և Հայաստանը պետք է շատ մեծ չափով երախտապարտ լինեն Ռուսաստանի նախագահին»:

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ 2020 թվականի նոյեմբերին տարածաշրջանում հակամարտության «թեժ փուլը» դադարեցվեց, «իրավիճակն ընդհանուր առմամբ հանդարտվեց, եւ դա ամենակարեւորն է, մարդիկ չեն զոհվում եւ զարգացման հնարավորություններ կան»:

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին «երեք երկրների նախագահները հանդիպել են Մոսկվայում եւ նախանշել են իրավիճակի տնտեսական առողջացման ուղիները»:

«Դա նույնպես շատ կարեւոր է, քանի որ մարդկանց համար այն ավերածությունը, որում նրանք ապրում են, որում նրանք հայտնվել են այդ ռազմական գործողությունների արդյունքում, ամենացավոտն է, բացի զոհերից, իհարկե։ Եվ այժմ կան բոլոր հնարավորությունները տնտեսական համագործակցության զարգացման համար, բնականաբար, աշխատանքի որոշակի պարամետրերի պահպանման դեպքում, ներառյալ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը», - ամփոփել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: