հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի Կաշենի հանքը, 1800 ընտանիքներ կզրկվեն եկամտի աղբյուրից. Ֆրանսիայում ԼՂ ներկայացուցիչ

Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի Կաշենի հանքը, 1800 ընտանիքներ կզրկվեն եկամտի աղբյուրից. Ֆրանսիայում ԼՂ ներկայացուցիչ

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ինքնավար Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը Le Figaro պարբերականի լրագրող Էլիզաբեթ Փիրսոնի հետ զրույցում անդրադարձել է Կաշենի հանքավայրին, որը գտնվում է 2020 թվականի հրադադարի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը թողնված տարածքի մի մասում։ Այս մասին հայտնում է Արցախի պետնախարարի գրասենյակը:

Գևորգյանը նշել է, որ ոսկու այդ հանքը օվկիանոսում ջրի մի կաթիլ է, չնչին բան է Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հարուստ է գազով և նավթով։ 
 

Նրա խոսքով՝ Արցախի համար դա մնացած սուղ տնտեսական ռեսուրսներից մեկն է:

«Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի այն, դա նշանակում է՝ 1800 աշխատակիցների և նույնքան ընտանիքների զրկել եկամտի աղբյուրներից։ Դա մեր տարածքը տնտեսապես շնչահեղձ անելու լրացուցիչ միջոց է»,- ասել է Գևորգյանը :

Նշենք, որ արդեն տասնվեցերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:

  • Կիսվել: