հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե Արցախին ինքնավար մարզի կարգավիճակ չտրվի, արցախցիները հետ չեն գնա և չեն վերաբնակեցվի Արցախում. Բաբայան

Եթե Արցախին ինքնավար մարզի կարգավիճակ չտրվի, արցախցիները հետ չեն գնա և չեն վերաբնակեցվի Արցախում. Բաբայան

Առաջին հերթին մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանն ինչի՞ է պատրաստ, ի՞նչ բանակցությունների է պատրաստ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ իրատեսական է համարում արցախահայերի վերաբնակեցումը.

Նա, մասնավորապես, նշել է. «Այն փաթեթը, որը մենք ուղարկել ենք, եթե պատրաստ է, ապա կասենք դրա մասին, այդ լիազորությունները կստանանք, կհասկանանք՝ ո՞վ է բանակցելու: Հիմա փորձել արդեն քննարկել՝ ճիշտ չէ:

Ամեն դեպքում, հատուկ ծրագրերի վարչության մասին, որ ես խոսում էի, այդ ծրագիրը պետք է իրականացնել՝ լինի դա վերադարձ Արցախ, թե վերաբնակեցում Հայաստանում»:

Ըստ Բաբայանի՝ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ քննարկել «իր ներսի խնդիրը»:

«Ղարաբաղի խնդիրը ինքը համարում է իր ներսի խնդիրը և քեզ հետ պատրաստ չէ քննարկել, իսկ եթե Ղարաբաղի ժողովուրդը՝ ընտրած իր ղեկավարով քննարկում է, դա արդեն այլ խնդիր է»,-նշել է նա և ընդգծել՝ եթե Արցախին հատուկ կարգավիճակ չտրվի՝ ինքնավար մարզի կարգավիճակ, ապա արցախցիները հետ չեն գնա և չեն վերաբնակեցվի Արցախում:

 

 

 

  • Կիսվել: