երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան» , եթե 1000 հայ վերադառնա  «ազատագրված տարածքներ» (նկատի ունի օկուպացված Արցախը), ապա 1000 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի  հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան:

Նա այս մասին ասել է «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումների ժամանակ։

Ադրբեջանցու խոսքով՝ հայկական կողմը ձգտում է ապահովել, որ ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա՝ Արցախի հայերի վերադարձի հարցում։  Մուստաֆան կարծում է, որ ադրբեջանական կողմն այս հարցում պետք է հակապայման առաջ քաշի։

  • Կիսվել: