կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էստոնիայի փախստականների օգնության խորհուրդը Երևանում ներկայացուցչություն է բացել՝ Արցախից տեղահանվածներին օգնելու համար

Էստոնիայի փախստականների օգնության խորհուրդը Երևանում ներկայացուցչություն է բացել՝ Արցախից տեղահանվածներին օգնելու համար

Էստոնիայի փախստականների օգնության խորհուրդը Երևանում ներկայացուցչություն է բացել Արցախից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկանում ենք Էստոնիայի պետական հեռուստառադիոընկերության կայքից:

Խորհրդի ղեկավար Էերո Յանսոնը նշել է. ՛՛Պաշտոնական ներկայացուցչությունը հաջողությամբ գրանցվել է, մենք կարող ենք սկսել մարդասիրական օգնության տրամադրումը՛՛:

Հաղորդվում է, որ նախատեսվում է բազմաթիրախային դրամական օգնություն ցուցաբերել առավել խոցելի վիճակում գտնվող տեղահանվածներին, ինչպես նաև դրամական սուբսիդիաներ հատկացնել գյուղատնտեսական ոլորտի նախաձեռնությունների և փոքր բիզնեսի զարգացման համար։

  • Կիսվել: