ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ես ծանոթ չեմ ինչպես Ձեր նշած հայտարարություններին, այնպես էլ հիշատակած պաշտոններին. Զախարովան չի մեկնաբանել Արցախի նախագահի հայտարարությունը

Ես ծանոթ չեմ ինչպես Ձեր նշած հայտարարություններին, այնպես էլ հիշատակած պաշտոններին. Զախարովան չի մեկնաբանել Արցախի նախագահի հայտարարությունը

Գիտեք՝ ես ծանոթ չեմ ինչպես Ձեր նշած հայտարարություններին, այնպես էլ հիշատակած պաշտոններին, ուստի չեմ պատրաստվում մեկնաբանել։ Այս մասին ամենաշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանն առ այն, որ նախորդ տարի Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի Աղավնո, Սուս և Բերձոր բնակավայրերի՝ նախատեսված ժամկետից շուտ և փաստացի եռակողմ պայմանավորվածությունների խախտմամբ Ադրբեջանին հանձնումը տեղի է ունեցել ռուսական կողմի առաջարկով՝ Ադրբեջանի ռազմական գործողությունը թույլ չտալու պատճառաբանությամբ:


  • Կիսվել: