կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ․ Արայիկ Հարությունյան

Ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի տարեդարձը։

Նա գրել է․ «Սիրելի՛ Արթուր

Այսօր ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ ու ձեռքբերումների արդյունքով, քանի որ դա էր շիրմիդ առջև տված խոստումս: Բայց ժամանակի պատուհասած փորձությունը մեզ բոլորովին այլ կետի հասցրեց, որից փրկությունը միմիայն ընտրված ճանապարհին հավատարիմ մնալն է:

Շարունակում ենք ապրել քո դավանած գաղափարներով ու արժեքներով, և մեր նպատակները չի կարող փոխել ոչ մի արհավիրք:

Խոնարհումս հիշատակիդ:

Շնորհավո՛ր տարեդարձդ…»։

 

  • Կիսվել: