շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ես պատրաստ չեմ նստել և տեսնել իմ 120 հազար հայրենակիցների ցեղասպանությունը. 44-օրյա պատերազմի մասնակից

Ես պատրաստ չեմ նստել և տեսնել իմ 120 հազար հայրենակիցների ցեղասպանությունը. 44-օրյա պատերազմի մասնակից

Ես պատրաստ չեմ նստել և տեսնել իմ 120 հազար հայրենակիցների ցեղասպանությունը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հաջակցություն Արցախի տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց 2016 թ. ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Սերոբ Նալթակյանը:

Նա նշեց , որ այստեղ է՝ որպես շարքային քաղաքացի ու շարքային զինվոր, որն իր աջակցոությունն ու պատրաստակամությունն է հայտնում այս պայքարին:

՛՛Ինձ համար այս պահից չկան սևեր և սպիտակներ, չկան նախկիններ ու ներկաներ, չկան կուսակցական դրոշներ, գույներ և այլ տարանջատումներ, կա հայ ազգ՝ մեկ ազգ, և ես, որպես հայ, պատաստ չեմ նստել և տեսնել իմ 120 հազար հայրենակիցների ցեղասպանությունը:

Չի լինելու ցեղասպանություն, ես այստեղից եկել եմ կոչ անելու բոլորին՝ անխտիր բոլորին, բոլոր հայերին, կապ չունի՝ իրենք ում են ընտրել, իրենց ով է ընտրել, իրենք ինչ դավանանքի են, բոլորդ կանգնեք ոտքի, կանգնեք իրար կողքի, ներեք իրար, մի կողմ թողեք բոլոր տարաձայնությունները, բոլորս շարժվենք դեպի Արցախի ու արցախցու փրկություն:

Վաղը-մյուս օրը ուշ է լինելու, ելեք, ներեք իրար, մոռացեք անցածը, Աստված տա՝ անցածը քննարկելու ժամանակ ունենանք, հիմա միաբանվելու ժամանակն է՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: