չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ես հիմք չեմ տեսնում խոսել Արցախում ընտրությունների հետաձգման մասին. Փաշինյան

Ես հիմք չեմ տեսնում խոսել Արցախում ընտրությունների հետաձգման մասին. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի ընտրությունները հետաձգելու հարցին՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:

Այս առնչութամբ վարչապետն ասաց. «Մեր արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի դեպքերի հնգապատկման հետ, Արցախում, փառք Աստծո, ոչ մի դեպք չի գրանցվել: Ես կոչ եմ անում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում փոխադարձ այցելություններ անել»:

Նա նաև նշեց, որ հիմք չի տեսնում խոսել Արցախում ընտրությունների հետաձգման մասին:

«Մենք չպիտի թույլ տանք իրավիճակի էսկալացիա: ՀՀ զինված ուժերը պատրաստ են պաշտպանել ՀՀ-ի, իսկ Արցախինը՝ Արցախի սահմանները»,-ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: