հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ես չեմ թողնում, որ Նիկոլը գա Արցախ»․ ԱՀ Նախագահ․ «Հրապարակ»

«Ես չեմ թողնում, որ Նիկոլը գա Արցախ»․ ԱՀ Նախագահ․ «Հրապարակ»

Վերջերս Արցախ մեկնած մտավորականների խումբը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցավ մի քանի հարց բարձրացնելու եւ նրա պատասխանները լսելու: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։ 

Հայաստանցիները նախ հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել: Արայիկ Հարությունյանը «Մատրոսովի» նման իր վրա վերցրեց կրակը` հայտարարելով, որ «ինքը չի թողնում»: Ասաց, որ իրենք չեն կարող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել, դա է պատճառը, որ վերջինս չի այցելում Արցախ: Սակայն Արցախ այցլած խումբը հասցրել էր համոզվել, որ վտանգ, որպես այդպիսին, չկա` ճանապարհներին հսկում են ռուս խաղաղապահները, եւ ադրբեջանցիներ կարելի է հեռվից տեսնել միայն Շուշիի հատվածում, որտեղ եւս ռուս զինվորականների անցակետ կա, ու քիչ հավանական է, որ ադրբեջանցիները համարձակվեն ինչ-որ բան նախաձեռնել:

Մի հարց էլ հնչեց այն մասին, թե ինչու է Հարությունյանը հրաժարվել պատերազմի շրջանում հանդիպել նախկին նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, ովքեր ցանկացել են օգնել գործող նախագահին: Հարությունյանն ասաց, որ ով եկել է նախագահական, ինքը բոլորին ընդունել է, իսկ նախկին նախագահները ցանկություն են հայտնել նստավայրից դուրս հանդիպում ունենալ, դա է պատճառը, որ հանդիպումը չի կայացել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: