Ես բոլորին հայտարարել եմ՝ արտոնյալ անձ Արցախում չի լինելու, անօրինական քայլ Արցախում չի լինելու․ Արայիկ Հարությունյան
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր 100 աշխատանքային օրվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, որ շարունակելու է նույն ոճով ու տեմպով աշխատել։ Այդքանով հանդերձ, ըստ Հարությունյանի, նա ասաց, որ ավելի խիստ է լինելու։
«Որևէ մեկը չկասկածի՝ խստությունը բոլորի համար նույնն է լինելու։ Ես բոլորին հայտարարել եմ՝ արտոնյալ անձ Արցախում չի լինելու, անօրինական քայլ Արցախում չի լինելու», -հայտարարեց նա։
Նրա ներկայացմամբ, ինքը երեկ մի խումբ երիտասարդների խոստացել է՝ բացառվում է, որ որևէ արցախցու արժանապատվություն թույլ տան ոտնահարվի։