ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկարաձգվել է «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ի՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ժամկետը

Երկարաձգվել է «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ի՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ժամկետը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:

Այս մասին տեղեկացանք ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։ Օրակարգային առաջին հարցով Հանձնաժողովը երկարաձգել է «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման N0001 թույլտվության գործողության ժամկետը մինչև 2032 թվականի հուլիսի 17-ը:

Երկրորդ հարցով Հանձնաժողովը բավարարել է «Նառանե Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վանք համայնքներում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար տրամադրել հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն՝ տասը տարի գործողության ժամկետով:

  • Կիսվել: