ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երիտասարդ մարմնամարզիկները կմասնակցեն «Քութայիսի գավաթ»-ին

Երիտասարդ մարմնամարզիկները կմասնակցեն «Քութայիսի գավաթ»-ին

Հայաստանի մարմնամարզության տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները Վրաստանի Քութայիս քաղաքում կմասնակցեն «Քութայիսի գավաթ» միջազգային մրցաշարին, որը մեկնարկում է մայիսի 4-ին:

Այս մասին հայտնում է hամապատասխան ֆեդերացիան:

Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ Վրաստան են մեկնել միջազգային կարգի մրցավար Սերոբ Սողոմոնյանը, մարզիչներ Արտակ Այդինյանը, Արտյոմ Ավետյանը և Քնարիկ Բրսոյանը, մարզիկներ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուլումյանը, Մարիետա Բուչախչյանը և Մանե Պողոսյանը:

  • Կիսվել: