շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում ու Գորիսում մնացած արցախցի երեխաներն Ձմեռ պապին տեսնելու ցանկություն չեն ունեցել

Երևանում ու Գորիսում մնացած արցախցի երեխաներն Ձմեռ պապին տեսնելու ցանկություն չեն ունեցել

Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Երևանում մնացած երեխաները չեն ցանկացել նշել Նոր տարին։

 Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասացին երեխաների երկու խմբի ուսուցիչները։
 
Հայաստանում գտնվող 18 երեխաներից բաղկացած առաջին խմբի ուսուցչուհի Անահիտ Գուբազյանն ասաց, որ երեխաներն ընթրել են ու գնացել քնելու։ Խնդրել են տոն չկազմակերպել, Ձմեռ պապի չհրավիրել ու նվերներ չտալ։
 
«Լավագույն նվերը կլինի տուն վերադառնալը, մինչ այդ երեխաների տրամադրությունը տոնական չէ»,- նշել է Գուբազյանը։
 
Նա նշել է, որ երեխաների հետ մնացած երեք ծնողները փորձում են նրանց ուրախացնել՝ երեխաներին թանգարաններ ու համերգասրահներ տանելով։ Նույնը որոշել է անել Գորիսի հյուրանոցներից մեկում մնացած 16 հոգանոց խմբի ուսուցչուհի Լիլիթ Ավանեսյանը։ Երեխաների համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Խնձորեսկ, որտեղ երեխաները ցանկանում են տեսնել ճոճվող կամուրջը։
 
«Ամանորն անցկացրել են հյուրանոցում` համեստ ընթրիքի շուրջ, Ձմեռ պապ, տոնական նվերներ, ճոխություններ չեն եղել, քանի որ տոնական տրամադրություն չկա, երեխաների համար դժվար է ծնողներից հեռու գտնվելը»,–ասել է Ավանեսյանը։
 
Երկու ուսուցչուհիներն էլ նշեցին, որ երեխաներն անընդհատ կապի մեջ են ծնողների և հարազատների հետ, և բոլորն էլ ցանկանում էին Նոր տարվա տոները տանն անցկացնել։ Երեխաների հետ հոգեբաններ են աշխատում։

  • Կիսվել: