կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանից ժամանած նյարդաբանը Ստեփանակերտում խորհրդատվություն կիրականացնի

Երևանից ժամանած նյարդաբանը Ստեփանակերտում խորհրդատվություն կիրականացնի

Նոյեմբերի 10-ին, 11-ին և 12-ին «Դենտեքս» բժշկական կենտրոնում խորհրդատվություն է իրականացնելու Երևանից ժամանած բժիշկ-նյարդաբան Լիլիթ Գևորգյանը:  Այս մասին հայտնում են «Դենտեքս» բժշկական կենտրոնից:

Ըստ տեղեկատվության՝ կիրականացվեն պացիենտների նյարդային համակարգի ամբուլատոր հետազոտություններ և բուժում, մասնավորապես՝ վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդությունների բուժում, շարժողական խանգարումների, հենաշարժական ապարատի հիվանդությունների, գլխապտույտի, գլխացավի և դեմքի ցավերի, քնի խանգարումների, նյարդային համակարգի տոքսիկ և մետաբոլիկ ախտահարումների, տրավմաների (գանգուղեղ, ողնուղեղ, պերիֆերիկ նյարդերի) բուժումներ:

Ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով՝ ըստ «Դենտեքս» բժշկական կենտրոնում գործող գնացուցակի: Գրանցվելու համար հետազոտվել ցանկացողները կարող են զանգահարել 047-94-37-65 հեռախոսահամարով։

  • Կիսվել: