երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երևանից ժամանած մասնագետները Ստեփանակերտում խորհրդատվություն և հետազոտություններ են անցկացնում

Երևանից ժամանած մասնագետները Ստեփանակերտում խորհրդատվություն և հետազոտություններ են անցկացնում

Մարտի 14-ից «Հայ օգնության ֆոնդ»-ի կողմից կազմակերպված «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում Երևանից Արցախ են ժամանել մանկական նյարդաբաններ Աստղիկ Մամյանը, Նունե Աղաբաբյանը և մանկական թոքաբան, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

Նրանք մինչև մարտի 18-ը ներառյալ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում խորհրդատվություններ ու հետազոտություններ են իրականացնում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանկական նյարդաբան Նունե Աղաբաբյանը նշեց, որ պատրաստ են նաև աշխատելու շաբաթ օրը, եթե անհրաժեշտություն լինի, որպեսզի ոչ մի երեխա առանց օգնության չմնա:

Բնութագրությունը հասանալի չէ«Երկու օրում ընդունել ենք նյարդաբանական տարբեր խնդիրներ ունեցող 65 երեխայի: Նրանց մոտ հիմնականում նկատվում են գլխացավեր, մեջքի ցավեր, նեվրոզներ, բնածին արատներ, տարբեր տեսակի էպիլեպսիաներ: Մինչև անհրաժեշտ մասնագետի բացը լրացնելը, մենք մեծ սիրով մեր հնարավորության սահմաններում կօգնենք արցախցի երեխաներին: Ամեն անգամ փոփոխական խմբերով՝ երկու մասնագետներով, կայցելենք՝ տեսնելու հրաշք Արցախ երկիրը, ձեր լավատեսությունը, ինչը մեզ վստահություն է ներշնչում», - ասել է Ն. Աղաբաբյանը:

Մանկական թոքաբան, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանի խոսքով՝ ալերգիան շատ տարածված հիվանդություն է ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում և Արցախում:

Բնութագրությունը հասանալի չէ«Արցախ ենք եկել երկուշաբթի օրը, տարբեր խնդիրներով հիվանդներին սկսել ենք նայել երեկվանից՝ իրականացնելով 35 խորհրդատվություն: Նախկինում Արցախում չկար ալերգենը որոշելու հետազոտության հնարավորություն: Հիմա մենք այն հիմնադրել ենք «Արևիկ» բժշկական կենտրոնում` «Արաբկիր» բժշկական համալիրի հետ համատեղ: Այս հարցում մեզ օգնել են «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ը և «Հայ օգնության ֆոնդ»-ը, և այդ հետազոտությունն արդեն հասանելի կլինի արցախցի երեխաների համար: Տեղի մասնագետներին կօգնենք և կծանոթացնենք հետազոտության մեթոդներին, քանի որ ավելի հեշտ է մի հոգի Երևանից գա և օգնի, քան 100 երեխա Արցախից ճանապարհվի հակառակ ուղղությամբ», - նշել է Ա. Բաղդասարյանը:

  • Կիսվել: