չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում խորհրդատվություն և հետազոտություններ են իրականացնում

Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում խորհրդատվություն և հետազոտություններ են իրականացնում

ԱՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում խորհրդատվություն և հետազոտություններ են անցկացնում Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Նունե Գույումջյանը և Թամարա Ավետիսյանը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ-նյարդաբան Նունե Գույումջյանը նշել է, որ արդեն երկրորդ անգամ է մասնագիտական գործունեությամբ Արցախում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ժամանակ առ ժամանակ մեր թիմով այցելում ենք Արցախ։ Այսօր չորրորդ օրն է, ինչ անց ենք կացնում հետազոտություններ, և կարող եմ ասել ,որ հետազոտել ենք նյարդաբանական տարբեր խնդիրներով 216 երեխայի։ Կան երեխաներ, ովքեր ունեն էպիլեպսիա, և կարիք կա դեղաչափի մեծացման կամ քչացման։
 
Ծննդատանը ևս հետազոտվել է երկու երեխա՝ գենետիկ հիվանդության կասկածով։ Կային նաև ցնցումներով ընդունարան բերված երեխաներ»,-ներկայացրել է Ն. Գույումջյանը։

 

Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ երեխաների մեծ մասը դիմել է գլխացավի գանգատով։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պացիենտների բուժումն իրականացվում է և' դեղորայքի, և՛ խորհրդատվությունների միջոցով` կախված այն հանգամանքից, թե հիվանդությունն ինչ աստիճանի է։ Կան այնպիսի պացիենտներ, որոնց հետազոտելուց հետո նշանակում ենք հոգեբանի խորհրդատվություն»,-ասել է բժիշկ-նյարդաբանը։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: