ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանից ժամանած բժիշկները «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում կիրականացնեն անվճար հետազոտություններ

Երևանից ժամանած բժիշկները «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում կիրականացնեն անվճար հետազոտություններ

ԱՀ առողջապահության նախարարության մասնագիտական խորհրդի առաջնորդության ծրագրի շրջանակներում ապրիլի 19-23-ը, Երևանից ժամանած մի խումբ բժիշկներ, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով կիրականացնեն քաղաքացիների հետազոտություններ և խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:

Ծրագրի շրջանակներում, «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ուռուցքաբան-վիրաբույժ Արամ Գրիգորիի Բադալյանի և բժիշկ-սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Ռուբենի Խաչատրյանի կողմից անվճար կիրականացվեն. վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների, միզասեռական համակարգի, գինեկոլոգիական օրգանների և կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություններ, վահանաձև գեղձի, թքագեղձերի, բերանի խոռոչի նորագոյացությունների և ավշային հանգույցների հիվանդությունների խորհրդատվություններ, վահանաձև գեղձի և թքագեղձերի հիվանդությունների վիրահատություններ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել (047) 94-32-27 հեռախոսահամարով:

  • Կիսվել: