երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 189 տեղահանված․ ՌԴ ՊՆ

Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 189 տեղահանված․ ՌԴ ՊՆ

Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղի բնակիչների եւ փախստականների շարասյուներին ։

Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնց երթեւեկությունն անվտանգ է ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները ։

Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 189 փախստական է տեղափոխվել։

Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 49 հազար 827 փախստական։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը դիտարկվել է քսանչորս դիտակետերում:

  • Կիսվել: