ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է  վերադարձել 175 փախստական․ ՌԴ ՊՆ

Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է վերադարձել 175 փախստական․ ՌԴ ՊՆ

Երևանից ավտոբուսներով  Ստեփանակերտ է  տեղափոխվել 175 փախստական։ Այս մասին InfoPort.am-ը տեղեկանում է ՌԴ ՊՆ կայքից։

Ընդհանուր առմամբ Արցախ մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 002 փախստական։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը դիտարկվել է քսանյոթ դիտակետերում:

 

  • Կիսվել: