ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանից Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսներն առաջիկայում ևս կշարունակեն գործել

Երևանից Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսներն առաջիկայում ևս կշարունակեն գործել

Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները կշարունակեն գործել այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի: Այս մասին այսօր ասուլիսում նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը:

«Հայստանի համապատասխան կառույցների հետ պայմանավորվածությունները կան, անվճար ավտոբուսները կշարունակեն գործել: Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից ուղևորափոխադրումներն իրականացվում են ու կիրականացվեն այնքան, որքան դրա կարիքը լինի»,- ասաց Միքայել Վիրաբյանը:

Միքայել Վիարբյանը նշեց, որ այսօր նույնպես, եթե պետք լինի, մյուս մարզերի մարզկենտրոններից անվճար ուղևորափոխդրումներ կկազմակերպվեն: Մարզկենտրոններում այդ նպատակի համար դեռ կան հերթապահ ավտոբուսներ:

  • Կիսվել: