ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեկվանից խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են. ԱՀ նախագահ

Երեկվանից խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են. ԱՀ նախագահ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և լինելու է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղեցույցը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության ինքնորոշման միջազգային նորմը մեր գլխավոր ուղեցույցն է լինելու: Մենք դրանից չեն շեղվելու՝ սա միանշանակ՛՛:

Հարությունյանը հավելել է, որ Փառուխի և Քարագլխի հատվածում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, որտեղ այժմ ադրբեջանական ուժեր են տեղակայվել, պաշտպանության բանակը հետ էր քաշվել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով:

՛՛Նման նախադեպ մենք ունեինք Եղցահողում, Մատաղիսի հատվածում, Թաղավարդի հատվածում և լարված շփման գծի տարածքներում, որտեղ մեր դիրքերը փոխարինել ենք խաղաղապահ ուժերով, որոշակի կայնություն և ավելի հանգիստ իրավիճակ էինք ունենում՛՛,-ասել է ԱՀ նախագահը:

Նա ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում պետք է լինեն միայն խաղաղապահները: Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պատճառով, ըստ Հարությունայնի, պաշտպանության բանակը շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել, այդ թվում՝ Քարագլխի ամենաբարձր կետում:

՛՛Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի հիմնական մի քանի բարձունքներում, ամենաբարձր կետում տեղակայված են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, նաև կամավորականներ և ԱԱԾ ստորաբաժանումներ: Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և նաև ռուսական խաղաղապահներ արդեն երեկվանից գտնվում են Քարագլխի հատվածում՝ոչ միայն Փառուխի հատվածում, այլ նաև Քարագլխի հատվածում՛՛,-նշել է նախագահը:

Հարությունյանն ասել է, որ աշխարհաքաղաքական բարդ ժամանակահատվածում Արցախի իշխանությունները վերանայում են աշխատանքային օրակարգը: Նա կառավարության անդամներին հորդորել է միասնական լինել, որ կառավարման համակարգն աշխատի օպերատիվ:

  • Կիսվել: