շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էրդողանը ստորագրել է հրամանագիր «Շուշիի հռչակագրի» վավերացման մասին

Էրդողանը ստորագրել է հրամանագիր «Շուշիի հռչակագրի» վավերացման մասին

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրենքի ուժ է ստացել  օրերս թուրքական մեջլիսի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը»:  Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի ստորագրած հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական տեղեկատուում:
 

Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից «սպառնալիքի կամ ագրեսիայի» դեպքում։

Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։

  • Կիսվել: