երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Էրդողանը «պաշտպանողական պատասխան» է անվանել Բաքվի գործողություններն Արցախում

Էրդողանը «պաշտպանողական պատասխան» է անվանել Բաքվի գործողություններն Արցախում

«Ադրբեջանը հավատարիմ է եռակողմ հայտարարությանը, նրա կողմից որևէ խախտման մասին խոսք լինել չի կարող»,- մարտի 31-ին թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով Արցախում՝ Փառուխում և Քարագլխում տեղի ունեցող դեպքերին:

Էրդողանի կարծիքով՝ «տեղի է ունեցել հարձակում Ադրբեջանի վրա, որին էլ հետևել է պատասխան պաշտպանական գործողություն»:

«Եռակողմ հայտարարության հիման վրա կարևոր է ապահովել Հայաստանի զինված տարրերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»,- ասել է Էրդողանը:

Այսօր` ավելի վաղ, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին պետք է դրական պատասխան տրվի: Չավուշօղլուն նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների դրական ազդակներին՝ կարևորելով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն ու վստահության բարձրացմանը միտված քայլերը:

  • Կիսվել: