կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկման է հրավիրել Երևանին, Մոսկվային և Բաքվին

Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկման է հրավիրել Երևանին, Մոսկվային և Բաքվին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քառակողմ հանդիպում անցկացնել: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:

«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում՝ կապված Ղարաբաղի իրավիճակի հետ, իմ մասնակցությամբ, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հետ»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար ԱՄՆ մեկնելուց առաջ տեղի ունեցած  ճեպազրույցի ժամանակ:

Էրդողանը նշել է, որ մտադիր է Ալիեւի հետ քննարկել հանդիպումը։

Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ արձագանք չի եղել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: