հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի». Արցախում կկայանա Հայաստանի անվանի կոմպոզիտորների համերգաշարը

«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի». Արցախում կկայանա Հայաստանի անվանի կոմպոզիտորների համերգաշարը

Հուլիսի 25-ից 27-ը Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» աջակցությամբ Արցախում կիրականացվի «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագրով նախագիծը։

Այս մասին «Արցախպրես»-ի տեղեկանում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ համերգային ծրագրին մասնակցություն կունենան անվանի կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Էդգար Գյանջումյանը, Նարինե Զարիֆյանը, Աշոտ Ղազարյանը, Վահե Հայրապետյանը, Էդմոնդ Մակարյանը, Լուսինե Կզոչյանը, Մարիա Խանդանյանը, Արմեն Մկրտչյանը և Արման Աբրահամյանը: Համերգներ են նախատեսվում՝ հուլիսի 25-ին Աղավնոյում (Գ․ Նժդեհի անվան դպրոց, 16։00-ին), հուլիսի 26-ին Ճարտարում (Մարզամշակութային պալատ, 14։00-ին) և Մարտունիում (Մշակույթի պալատ, 17։00-ին), իսկ հուլիսի 27-ին Ստեփանակերտում (Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ, 19։00-ին)։

Մուտքն ազատ է։

  • Կիսվել: