հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եռատոնի կապակցությամբ Բակո Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել

Եռատոնի կապակցությամբ Բակո Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել պարգևատրելու մասին:

Մասնավորապես, պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ և Արցախյան ազատամարտի վետերաններ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով` Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Ակտիվ ու բեղմնավոր աշխատանքի, Արցախի Հանրապետության զարգացման և անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական բարձր պարգեւների և կոչումների են արժանացել պետական համակարգի և տարբեր ոլորտների մի խումբ երախտավորներ:

  • Կիսվել: