չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եռակողմ հայտարարությամբ հստակ նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել. ԱԳՆ

Եռակողմ հայտարարությամբ հստակ նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել. ԱԳՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ռուսական «Կոմերսանտ» թերթին տված իր մեկնաբանությունում՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»:

՛՛Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել: 

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք հակասում են վերոնշյալ հայտարարության դրույթներին՛՛,-մասնավորապես նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

  • Կիսվել: