չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Երախտապարտ ենք փրկարարներին՝ հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարած կարևոր աշխատանքի համար․ Վիտալի Բալասանյան

Երախտապարտ ենք փրկարարներին՝ հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարած կարևոր աշխատանքի համար․ Վիտալի Բալասանյան

Դուք Արցախի Հանրապետության ուժային համակարգի այն մասնագիտացված կառույցի ծառայողներն եք, որոնց գործունեության հիմնական սկզբունքներից են՝ մարդկանց կյանքի և գույքի փրկությունը, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարումը, հաղորդակցության ուղիների, կենսաապահովման և ռազմավարական նշանակության օբյեկտների վերականգնման ուղղությամբ աշխատանքները:

Արցախի փրկարարներին մասնագիտական օրվա առթիվ՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ 

Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձում ասվում է․

«Հարգելի՛ փրկարարներ,
 

Սրտանց շնորհավորում եմ Փրկարար ծառայողի մասնագիտական օրվա առթիվ։

Այս ծանր, բայց և պատվաբեր առաքելությունն իրականացնում եք պատշաճ պատասխանատվությամբ։ Ի դեմս ձեր անձնակազմի, Արցախի Հանրապետությունն ունի հուսալիորեն գործող կառույց, որն իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, բառի բուն իմաստով, դրսևորում է անձնազոհ կեցվածք։ 

Հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո փրկարարների աշխատանքներն ունեն առանձնակի կարևորություն և իրականացվում են բարձր արդյունավետությամբ, որի համար երախտապարտ ենք ձեզ։

 Թանկագի՛ն գործընկերներ,

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ, մաղթում անվտանգ ծառայություն ու հաջողություններ թե՛ անձնական կյանքում, և թե՛ աշխատանքի ընթացքում»։

  • Կիսվել: