չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշակոթողի կառուցումն Արցախում նահատակված մեր հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու. Պատգամավոր

Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշակոթողի կառուցումն Արցախում նահատակված մեր հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու. Պատգամավոր

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այսօր բազմաթիվ արցախցիներ ոչ միայն իրենց հայրենի հողից և օջախից են զրկվել, այլ նաև գերեզմաններից, իրենց ընտանիքի անդամների, հարազատների շիրիմին այցի գնալու հնարավորությունից:

«Այն նվիրյալները, ովքեր հայրենիքի ազատագրման և պաշտպանության համար զոհվել են, նրանց սրբություն դարձած գերեզմանները մնացել են օկուպացված Արցախում:

Բռնի տեղահանությունից հետո շատերը կորցրել են մխիթարվելու, հերոս նահատակներին այցելելու հնարավորությունը:

Նոր հուշակոթողի կառուցումն Արցախում նահատակված մեր հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու, որը մեր ժողովրդի վերքերը չի սպիացնի, սակայն պայքարի և հիշատակման որոշակի խորհուրդ կբերի:

Խոնարհումս կյանքը հանուն հայրենիքի զոհած մեր նվիրյալներին»,- Facebook-ում գրել է պատգամավորը։

  • Կիսվել: