կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՊՀ-ն  Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրում է հոգեբանական անվճար ծառայություններ

ԵՊՀ-ն Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրում է հոգեբանական անվճար ծառայություններ

Երևանի պետական համալսարանն իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով շարունակում է ծառայեցնել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

ԵՊՀ-ից հայտնում են, որ ստեղծված ճգնաժամային ծանր իրավիճակում չափազանց կարևոր է հոգ տանել հոգեկան առողջության մասին և մասնագիտական աջակցություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին։

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, համագործակցելով մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ, իր պատրաստակամությունն է հայտնում՝ մատուցելու հոգեբանական անվճար ծառայություններ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին (չափահասներին և երեխաներին)։

Կենտրոնի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել (+374 77) 105 259, (+374 94) 093 409 հեռախոսահամարներին։

  • Կիսվել: