շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ենթադրվում է, որ Ադրբեջանի կողմից փոխանցված 106 աճյունները նախապես հուղարկավորված են եղել․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Ենթադրվում է, որ Ադրբեջանի կողմից փոխանցված 106 աճյունները նախապես հուղարկավորված են եղել․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Ենթադրվում է, որ Ադրբեջանի կողմից հայկական կողմին  փոխանցված 106 աճյունները նախապես հուղարկավորված են եղել և արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Ուշ գիշերին տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն:

Քիչ առաջ Արցախի փրկարարները ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից:

Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում (առօրյա խոսակցականում՝ морг) է եղել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախարարը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ, նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն:  Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մաղթել ուժ և համբերություն՝ համազգային ցավին դիմակայելու համար: 

 

Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է»:

  • Կիսվել: