չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էն Մելքոնյան Գագիկին ասեք՝ Ստեփանակերտում իրեն կառավարական բանկետներին «շեֆերի» համար «հոպակ» պարելիս հիշողներ կան. արցախցի քաղաքագետ

Էն Մելքոնյան Գագիկին ասեք՝ Ստեփանակերտում իրեն կառավարական բանկետներին «շեֆերի» համար «հոպակ» պարելիս հիշողներ կան. արցախցի քաղաքագետ

Էն Մելքոնյան Գագիկին ասեք՝ Ստեփանակերտում իրեն կառավարական բանկետներին «շեֆերի» համար «հոպակ» պարելիս հիշողներ կան, բանակի թիկունքի պետ եղած տարիներից «լավագույն հուշեր» պատմողներ կան։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում նշեց արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի գծով նախկին պետ Գագիկ Մելիքյանի արցախցիների հասցեին հաճախ հնչող քննադատություններին, մասնավորապես այն մտքին, որ «արցախցի տղամարդիկ պատերազմի ժամանակ մասսայաբար փախչել են Հայաստան», «որ արցախցիների մի մասը խոչընդոտում է Արցախի հայկական մնալուն ու չի ուզում պահել իր հայրենիքը»:

Այս առնչությամբ արցախցի քաղաքագետը հորդորեց գեներալի ուսադիրներ ունեցող Մելքոնյանին. «Թող մի քիչ իրեն հավաք պահի, հա՞։ Էս էլ պատերազմի օրերին լայվ մտնել կամ տերեւաթափի ու առաջին ձյան հետ «թուրքի մեր լացացնել» չէ (հարց է, թե «առաջնագծում գտնվող» Մելքոնյան Գագիկի համար էդ ի՞նչ հատուկ արբանյակային կապ եւ ո՞վ էր ապահովում)։
Իրականություն է, փաստ, ընդգծեց քաղաքագետը, որ Արցախը շուրջ հազար զոհ է տվել ու էդ մասին լռում է, որովհետեւ պատերազմի մասնակիցների, զոհերի, գերվածների ու անհայտ կորածների միջեւ տարբերություն չի դնում։ «Մի հայրենիք է, մի բանակ, մի դժվարություն, որ պիտի ազգովի հաղթահարենք։ Ասեք՝ ժամը, ժամանակը գա՝ ամեն ինչ և ամեն ոք իր տեղն է ընկնելու։ Էսօր ուրիշ խնդիր ունենք։ Տարիքն առած մարդ է, պատգամավորի մանդատ է ստացել, բայց մնացել է «թիկունքի պետ»՝ քաղաքական «գրդոն» է անում։ Չի անցնելու։ Արցախը Հայաստանը Մելքոնյան Գագիկով չի ճանաչում եւ գնահատում։ Թող «հոպակը» ուրիշ «մայլում» պարի»,- շեշտեց Աթանեսյանը։

Նշենք, որ պատերազմից հետո իր հարցազրույցներում Գագիկ Մելքոնյանը, անդրադառնալով 2020 թվականի իրադարձություններին, հաճախակի է քննադատում արցախցիներին` մեղադրելով նրանց «ռազմի դաշտից մասսայական փախուստի մեջ, Արցախ չվերադառնալու կամ Արցախը չպահելու մեջ»: Նա նաև մեղադրել է Արցախի իշխանություններին այն բանում, որ պատերազմի օրերին թողել են բնակչության տարհանումը Հայաստան, համարելով դա պարտության հիմնական պատճառ:  

  • Կիսվել: