հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եմիշճանում շարունակում են արարել` հարատեւ խաղաղության սպասումով

Եմիշճանում շարունակում են արարել` հարատեւ խաղաղության սպասումով

ԱՀ Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում շարունակում են արարել՝ հարատև խաղաղության հաստատման սպասումով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եմիշճանի համայնքապետ Արմիկ Առաքելյանը։ Նա նշել է, որ իրենց փոքրիկ գյուղը նախկինում կրում էր <<Եմեշջան>>, նաև <<Եմիշա>>, <<Եմիջա>>, <<Եմիշջան>> անվանումները, իսկ հետագայում վերանվանվել է Եմիշճան։ «Մեր գյուղում բնակիչները զբաղվել և շարունակում են զբաղվել անասնապահությամբ՝ խոզապահությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկային, կերային ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Բոլորն էլ հողի հետ ամուր կապված մարդիկ են և իրենց տքնաջան աշխատանքով փորձում են շեն պահել գյուղը»,-նշել է Ա. Առաքելյանը։
 
Նա տեղեկացրել է, որ գյուղում գործող համայնքապետարանի և բուժկետի շենքերը վթարային վիճակում են գտնվում, սակայն դա չի խանգարում, որպեսզի կառույցները բնականոն գործունեություն իրականացնեն։ «Դպրոցում կրթվում է 17 աշակերտ։ Բնակիչներն ապահովված են գազով, էլեկտրաէներգիայով և շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- ընդհանրացրել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: