շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին. Ստանո

ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին. Ստանո

Եվրամիությունը և ԵՄ անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ասել է Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 միլիոն եվրոյի հավելյալ մարդասիրական օգնության փաթեթի մասին, ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու»,- ասել է նա։

Ստանոն հավելել է, որ ԵՄ-ն նաև կոչ է անում «Ադրբեջանին թույլ տալ միջազգային մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակի անկախ մոնիթորինգ անցկացնելու համար»:

«Մենք կրկին հայտարարում ենք, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, այդ թվում ՝ սեփական տներում արժանապատիվ, առանց ահաբեկման և խտրականության ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքի համար»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:

  • Կիսվել: