երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի շուրջ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև վստահության միջոցառումների մշակմանը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի շուրջ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև վստահության միջոցառումների մշակմանը

Եվրամիությունը պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցառումների մշակմանը: Այս մասին այսօր Բաքվում ասել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը:

Նա շեշտել է ԼՂ խնդրի շուրջ առանց նախապայմանների առարկայական բանակցությունները հնարավորինս շտապ վերսկսելու կարևորությունը:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ վստահության միջոցառումների համար պետք է հասունանա համապատասխան պահը, իսկ դրա համար նախ և առաջ պետք է վերացնել ադրբեջանական հողերի ՛՛օկուպացիան՛՛:
 
 

  • Կիսվել: