երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եկեք համախմբվեք՝ իրագործելու արդարություն և խաղաղություն հաստատելու պատգամը․ Գրիգորի Մարտիրոսյան

Եկեք համախմբվեք՝ իրագործելու արդարություն և խաղաղություն հաստատելու պատգամը․ Գրիգորի Մարտիրոսյան

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Խաղաղության, սիրո և համերաշխության խորհրդով այսօրը, ինչպես երբեք, մենք իրար թև ու թիկունք լինելու, դժվարությունները միասին ու միակամ հաղթահարելու կարիքն ունենք:

Եկեք այսօր ու միշտ ընդունենք երկնային փրկարար շնորհները, եկեք համախմբվեք՝ իրագործելու արդարություն և խաղաղություն հաստատելու պատգամը:

Եվ թող հույսը, հավատը մշտապես ուղեկցեն մեր արդար ձեռնարկումներում:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

Ձեզ և մեզ մեծ Ավետիս»:

  • Կիսվել: